eSIM-ը տեղադրված է, բայց արտասահմանում ինտերնետ չկա՞։ Ինչ ստուգել՝ հերթականությամբ

· 6 րոպե ընթերցանություն

Մուգ նկարազարդում՝ բջջային կապի աշտարակներ, որոնք ազդանշան են ուղարկում, «eSIM installed but no internet» վերնագիրը և ենթավերնագիր այն մասին, թե ինչ ստուգել հերթականությամբ

Կարճ պատասխան. եթե ճամփորդական eSIM-ը տեղադրված է, բայց արտասահմանում ոչինչ չի բացվում, համոզվեք, որ ճամփորդական գիծը միացված է և ընտրված է մոբայլ ինտերնետի համար, միացրեք ռոումինգը (Data Roaming) միայն այդ գծի համար, փոխեք Airplane mode-ը, ապա ձեռքով ընտրեք տեղական ցանց։

Կարևորը՝ կարճ

Հաճախ պատճառը Հեռախոսը շարունակում է ինտերնետն անցկացնել ձեր տնային SIM-ով, կամ ճամփորդական գծի վրա ռոումինգն անջատված է
Data Roaming Միացված՝ ճամփորդական գծի համար, անջատված՝ տնային գծի համար
Հեռախոսահամար և SMS Չկա․ փաթեթները միայն ինտերնետի են (առանց համարի և SMS-ի), զանգերն ու հաղորդագրությունները մնում են տնային գծին
Գործողության ժամկետ Սկսվում է, երբ eSIM-ը առաջին անգամ միանում է ցանցին
Ինչ չանել Ջնջել eSIM-ը․ պրոֆիլը սովորաբար կարելի է տեղադրել միայն մեկ անգամ

Վերջին ստուգումը՝ 2026 թվականի նոյեմբեր։ Մենյուների անվանումները փոքր-ինչ տարբերվում են ըստ հեռախոսի մոդելի և ծրագրային տարբերակի, ուստի եթե ներքևի ուղին չի համընկնում ձեր էկրանի հետ, Settings-ում փնտրեք «roaming» կամ «SIM»։ <!-- review: մենյուների անունները թողնված են լատինատառ, ինչպես մյուս հոդվածներում (Settings › Cellular, Data Roaming և այլն); հայերեն ինտերֆեյսի անունները չեմ ստուգել, հաստատել -->

Սկսելուց առաջ. դուք այն երկրո՞ւմ եք, որ ծածկում է փաթեթը

Երկրի փաթեթը միանում է այդ երկրի գործընկեր ցանցերին։ Եթե դուք դեռ մեկ այլ երկրի տրանզիտային օդանավակայանում եք կամ ինքնաթիռում, միանալու տեղ չկա։ Ստուգեք փաթեթի ուղղությունը, օրինակ՝ Հայաստան կամ Եգիպտոս, և նորից ստուգեք վայրէջքից հետո։

Յոթ ստուգում՝ այս հերթականությամբ

Արեք դրանք մեկ-մեկ և յուրաքանչյուրից հետո բացեք որևէ վեբ էջ կամ քարտեզ։ Պատճառը հաճախ հայտնաբերվում է 2-րդ կամ 3-րդ քայլում։

1. Ճամփորդական գիծը միացվա՞ծ է

Թռիչքից հետո գիծը կարող է անջատված լինել։ iPhone-ում բացեք Settings › Cellular (կամ Mobile Data), ընտրեք ճամփորդական գիծը և միացրեք։ Android-ում բացեք Settings › Network & internet › SIMs, ընտրեք eSIM-ը և համոզվեք, որ այն միացված է։ Google-ի օգնությունը Pixel հեռախոսների համար սկսվում է նույն կերպ․ համոզվեք, որ մոբայլ ինտերնետը միացված է, SIM-ը ակտիվ է, իսկ Airplane mode-ն անջատված է։ <!-- review: Android-ի ուղու անունները լատինատառ են, հայերեն ինտերֆեյսում կարող են տարբերվել -->

2. Մոբայլ ինտերնետը սահմանված է ճամփորդական գծի՞ վրա

Սա «գրում է՝ միացված է, բայց ոչինչ չի բացվում» իրավիճակի հաճախ պատճառն է։ Հեռախոսը կարող է շարունակել ինտերնետն անցկացնել ձեր տնային SIM-ով, որի վրա արտասահմանում ինտերնետ չկա կամ ռոումինգն անջատված է։ Որպես մոբայլ ինտերնետի գիծ ընտրեք ճամփորդական eSIM-ը։ Android-ում ինտերնետի համար միաժամանակ լռելյայն է միայն մեկ SIM, ուստի ստուգեք՝ ճիշտն է ընտրված։

iPhone-ում նաև անջատեք «Allow Cellular Data Switching»-ը։ Եթե թողնեք միացված, հեռախոսը աննկատ կվերադառնա տնային գծին։ <!-- review: «Allow Cellular Data Switching» թողնված է լատինատառ, ինչպես գլոսարիում -->

3. Data Roaming-ը միացվա՞ծ է միայն ճամփորդական գծի համար

Տարօրինակ է հնչում, բայց անհրաժեշտ է․ հեռախոսի տեսանկյունից ձեր ճամփորդական eSIM-ը օտար ցանց է, ուստի համարվում է ռոումինգ։ Միացրեք Data Roaming-ը ճամփորդական գծի համար և թողեք անջատված տնային գծի համար։ Դա օգնում է խուսափել տնային օպերատորի անսպասելի հաշվից։ Pixel-ում ռոումինգը թույլ է տալիս հեռախոսին օգտվել այլ օպերատորների ցանցերից՝ ձեր օպերատորի ծածկույթից դուրս, իսկ փոխարկիչը գտնվում է SIM-ի կարգավորումներում։

Ձեր տնային գիծը շարունակում է սպասարկել զանգերն ու հաղորդագրությունները։ Եթե ուզում եք հասկանալ այդ սխեման, կարդացեք՝ ինչպես պահել տնային համարը արտասահմանում։

4. Փոխեք Airplane mode-ը

Սպասեք մեկ րոպե, ապա միացրեք և անջատեք Airplane mode-ը։ Հեռախոսը նորից կփնտրի տեղական ցանց։ Եթե դա չօգնեց, կօգնի հեռախոսի լրիվ անջատումն ու նորից միացնելը։ Google-ը խորհուրդ է տալիս հեռախոսը լրիվ անջատել, սպասել մոտ 30 վայրկյան և նորից միացնել։

5. Ձեռքով ընտրեք ցանցը

Եթե մի քանի րոպեից հետո դեռ «No service» է, ճամփորդական գծի համար անջատեք ցանցի ավտոմատ ընտրությունը և ցանկից ընտրեք տեղական ցանց։ iPhone-ում դա Settings › Cellular › Network Selection է։ Ընտրեք միայն այն ցանցը, որը նշված է ձեր փաթեթի էջում։ Օրինակ՝ մեր Հայաստանի փաթեթներում նշված է Vivacell, իսկ Եգիպտոսինում՝ Orange, բայց վստահելի աղբյուրը գնման օրվա փաթեթի էջն է, քանի որ գործընկեր ցանցերը կարող են փոխվել։

6. Տեղափոխվեք և նայեք ազդանշանին

Հանեք հաստ պատյանը, հեռացեք նկուղից կամ հաստ պատերից, փորձեք պատուհանի մոտ։ Ստուգեք Wi-Fi-ն անջատած, քանի որ Wi-Fi-ը թաքցնում է թույլ մոբայլ ազդանշանը։ Ծածկույթը տարբերվում է ըստ վայրի․ տես նշումները ինտերնետ Հայաստանում զբոսաշրջիկների համար և ո՞ր ցանցը կօգտագործի ձեր eSIM-ը Եգիպտոսում հոդվածներում։

7. Վերջին միջոց. ցանցի կարգավորումների զրոյացում

Թե՛ iPhone-ում, թե՛ Android-ում կա «reset network settings» տարբերակ։ Այն ջնջում է պահված Wi-Fi ցանցերը և ցանցի այլ կարգավորումները, ուստի Wi-Fi-ի գաղտնաբառերը նորից պետք է մուտքագրեք։ Փորձեք միայն վերևի քայլերից հետո։ Դա չի նշանակում, որ eSIM-ը պետք է ջնջել։ <!-- review: «reset network settings»-ի հայերեն ինտերֆեյսի անունը չեմ ստուգել, թողել եմ անգլերեն -->

Մի ջնջեք eSIM-ը

eSIM պրոֆիլը սովորաբար կարելի է տեղադրել միայն մեկ անգամ, ուստի սկզբնական QR կոդը այդ հեռախոսում նորից չի աշխատի։ Եթե սխալմամբ հեռացրել եք, գրեք մեզ՝ նշելով պատվերի համարը, և մենք կօգնենք։

Իսկապե՞ս խնդիր է, թե՞ փաթեթն ավարտվել է

Երեք իրավիճակ երևում են որպես «ինտերնետ չկա», բայց կապի անսարքություն չեն.

  • Ինտերնետն ավարտվել է։ Կարդացեք՝ ինչ է լինում, եթե eSIM-ի ինտերնետը վերջանում է։
  • Օրական չափաբաժինն օգտագործվել է։ Օրական փաթեթի դեպքում արագությունը կարող է ընկնել օրական սահմանաչափից հետո և հաջորդ օրը վերադառնալ։ Դա երևում է փաթեթի տողում, օրինակ՝ նշված են օրական ծավալը և այն արագությունը, որին այն իջնում է։
  • Փաթեթի ժամկետն ավարտվել է։ Գործողության ժամկետը սկսվում է, երբ eSIM-ը առաջին անգամ միանում է ցանցին, ուստի հաշվեք առաջին միացումից, ոչ թե գնման օրվանից։ Ավելին՝ երբ միացնել ճամփորդական eSIM-ը հոդվածում։

Ինչ ստուգել հաջորդ ուղևորությունից առաջ

  1. Ձեր հեռախոսն աջակցում է eSIM և օպերատորից փակված չէ։ Փակված հեռախոսը շատ ձախողված տեղադրումների պատճառն է։ Ահա ինչպես ստուգել 30 վայրկյանում և ինչպես իմանալ՝ փակված է, թե ոչ։
  2. Տեղադրեք տանը՝ Wi-Fi-ով։ Տեղադրման ուղեցույցը ընդգրկում է iPhone-ը և Android-ը։ Եթե տեղադրումն ինքնին կանգ է առել կիսատ, տես iPhone-ում eSIM-ի տեղադրումն ընդհատվել է։
  3. Գիծը միացրեք վայրէջքից հետո։ Ոչ թե մեկնման դարպասի մոտ։

Գնում և տեղադրում՝ կարճ

Ընտրեք փաթեթ ձեր ուղղության համար․ Հայաստան՝ 2,99 $-ից կամ Եգիպտոս՝ 2,99 $-ից։ Առանց գրանցման և անձնական հաշվի։ Մեկանգամյա գնում, առանց բաժանորդագրության և կրկնվող վճարի։ QR կոդը հայտնվում է պատվերի էջում վճարումից մի քանի վայրկյան անց։ Հավելվածը պետք չէ․ սկանավորեք QR կոդը կամ մուտքագրեք կոդը հեռախոսի կարգավորումներում։ Գնելիս մենք անձնագիր կամ փաստաթղթեր չենք խնդրում։ <!-- review: «առանց գրանցման», «հավելվածը պետք չէ» - draft wording from the playbook, Suren to confirm -->

Հաճախ տրվող հարցեր

Ինչու՞ է իմ ճամփորդական eSIM-ը գրում «միացված է», բայց ոչինչ չի բացվում

Սովորաբար հեռախոսը շարունակում է մոբայլ ինտերնետն անցկացնել ձեր տնային SIM-ով։ Որպես մոբայլ ինտերնետի գիծ ընտրեք ճամփորդական eSIM-ը, իսկ iPhone-ում անջատեք «Allow Cellular Data Switching»-ը։

Պե՞տք է արդյոք ճամփորդական eSIM-ի համար Data Roaming-ը միացված լինի

Այո, բայց միայն ճամփորդական գծի համար։ Տնային գծի վրա թողեք անջատված, որպեսզի տնային օպերատորը ավելի քիչ հավանականությամբ ռոումինգի վճար գանձի։

Կարո՞ղ եմ ճամփորդական eSIM-ով զանգել կամ SMS ուղարկել

Ոչ։ Փաթեթները միայն ինտերնետի են՝ առանց հեռախոսահամարի և SMS-ի։ Զանգերն ու հաղորդագրությունները մնում են տնային գծին։

Պե՞տք է ջնջել eSIM-ը և նորից տեղադրել

Ոչ։ Պրոֆիլը սովորաբար կարելի է տեղադրել միայն մեկ անգամ, ուստի ջնջելը կարող է ձեզ առանց փաթեթի թողնել։ Սկզբում փորձեք վերևի ստուգումները, իսկ եթե չօգնեն, գրեք մեզ։

Փաթեթս սկսո՞ւմ է հաշվել ժամկետը՝ մինչ ազդանշան ստանալս

Գործողության ժամկետը սկսվում է, երբ eSIM-ը առաջին անգամ միանում է ցանցին։ Եթե երբեք չի միացել, հաշվարկը չի սկսվել։

Ձեր հաջորդ ուղևորության համար փաթեթ՞ է պետք։ Տեսեք eSIM Հայաստանի համար կամ Եգիպտոսի համար։

Կարդացեք նաև

Վերադառնալ բլոգ